կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-07 12:50
Հասարակություն

Թե ինչպես Ավստրալիայից բերված 2 մլ սերմնահեղուկը դարձավ 2 կգ

Թե ինչպես Ավստրալիայից բերված 2 մլ սերմնահեղուկը դարձավ 2 կգ

Վերջերս մամուլում լուրեր էին տարածվել, թե Ավստրալիայից Հայաստան է բերվել 2 կգ սերմնահեղուկ,  եւ դրա շուրջ մեծ իրարանցում էր բարձրացել:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոեւը նշեց, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: Ըստ նրա` 2011-ին իրենց կենտրոն է դիմել օտարերկրացի մի կին, որի ամուսինը գտնվել է Ավստրիալիայում, եւ նրանք ցանկացել են երեխա ունենալ արհեստական բեղմնավորմամբ:

 

«Այս կնոջ ամուսնու սերմնահեղուկը` 1,7-2 մլ, ինչպես ընդունված է աշխարհում, փորձեցինք սառեցման միջոցով Հայաստան բերել: Սերմնահեղուկը 2 կգ հեղուկ ազոտի տարայի մեջ է եղել, իսկ ազոտի նման շատ քանակը պայմանավորված է այն հանգամանքով, որ ազոտը գոլորշիանալու հատկություն ունի, եւ եթե այն ավելի քիչ լիներ, անհնար կլիներ սերմնահեղուկի որակը պահպանել»,- ասաց Օկոեւը:

 

Ըստ նրա` մամուլում շրջանառվող` Հայաստան տեղափոխված սերմնահեղուկի քանակը` 2 կգ, կստացվեր 1150-1200 դոնորից, որի դեպքում անհրաժեշտ կլիներ ազոտի մոտ 60 տարա, սակայն Հայաստան բերվել է ընդամենը 1 դոնորի սերմնահեղուկ:

 

Հարցին, թե եղե՞լ են դեպքեր, որ հայ կանայք ցանկանան, որ արհեստական բեղմնավորման դեպքում սերմնահեղուկի տերը օտարերկրացի լինի, Օկոեւը պատասխանեց, որ ոչ. «Ես նման բան չեմ էլ անի: Ինչի՞ մասին է խոսքը, ախր, մի փոքր Հայաստան է. դա էր մնում պակաս»: