Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելը սահմանափակող միջոցներ է ներդնում Ավստրալիայից ու Իտալիայից ժամանողների համար կորոնավիրուսի տարածման սպառնալիքի ֆոնին. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վարչապետ Բինյամին Նեթանյահուի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
Նշվում է՝ այդ երկրներից զբոսաշրջիկներին կարգելվի մուտք գործել Իսրայել, իսկ այդ երկրներից վերադարձող իսրայելցիները պետք է պարտադիր անցնեն երկշաբաթյա կարանտին:
«Նախ մենք խստացնում ենք ուրիշ երկրներից մուտքը դեպի Իսրայել: Այսօր մենք ավելացրել ենք Ավստրալիան և Իտալիան, անհրաժեշտության դեպքում կավելացնենք նաև մյուս երկրները: Ես կարծում եմ, որ չափից դուրս նախապատրաստումն ավելի լավ է, քան դրա բացակայությունը: Այս ահի դրությամբ Իսրայելում գործում են ավելի խիստ կանոններ, քան ցանկացած այլ երկրում, ու մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն բան Իսրայելում վիրուսի տարածումը կանխարգելելու համար»,- հայտարարել է Նեթանյահուն կորոնավիրուսի տարածման սպառնալիքին նվիրված հատուկ նիստի ընթացքում:
Հիշեցնենք՝ կիրակի օրը ներքին գործերի նախարար Արյե Դերին հայտարարություն էր տարածել առ այն, ըստ որի՝ արգելվում էր Իսրայել մուտք գործել բոլոր անձանց, որոնք երկրի քաղաքացիներ չեն և գտնվել են Ճապոնիայում ու Հարավային Կորեայում վերջին երկու շաբաթվա ընթացքում: Անցյալ շաբաթ նման արգելք էր սահմանվել Թաիլանդից, Հոնկոնգից, Մակաոյից և Սինգապուրից ժամանող մարդկանց համար: Իսկ ավելի վաղ փետրվարին դադարեցվել էր Չինաստանի հետ ավիահաղորդակցությունն, ինչպես նաև փակվել էր Չինաստանից ժամանող օտարերկրացիների մուտքը:
Նախարարների խումբը, որը նախատեսված էր ձևավորել կիրակի օրը, Նեթանյահուի խոսքով, ամենօրյա ռեժիմով պետք է համակարգի տարբեր ծառայությունների և վարչությունների գործողություններն Իսրայելում կորոնավիրուսի տարածման սպառնալիքին հակազդելու նպատակով:
Ինչ վերաբերում է շրջաններից վերադարձող իսրայելցիներին, որտեղ արդեն իսկ բացահայտված են կորոնավիրուսի դեպքեր, ապա այստեղ հաստատված են «առաջնորդող սկզբունքներ», որոնք պահանջում են քաղաքացիներից անհապաղ կապ հաստատել բուժծառայությունների հետ և անցնել տնային կարանտին: Այն իրենից ենթադրում է հրաժարում հասարակական տրանսպորտից օգտվելուց, հանրային վայրեր, զանգվածային միջոցառումներ, գրասենյակներ, ուսումնական հաստատություններ այցելելուց:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում ավելացել է 150-ով՝ հասնելով 2592-ի: Երկրում գրանցվել է վարակման ավելի քան 77.100 դեպք, որից ավելի քան 24․700 մարդ առողջացել է։:
Ըստ ԱՀԿ տվյալների՝ Չինաստանի սահմաններից դուրս այս պահին մոտ 1800 վարակակիր կա: