|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ֆիլիպինների ամենաակտիվ հրաբուխ Մայոնը այսօր մոխրի հսկայական ամպ է արտանետել այն պահին, երբ լանջին եւ խառնարանի մոտ զբոսաշրջիկներ են եղել: 5 մարդ մահացել է, 7-ը վիրավոր են, սակայն չի նշվում տեղացինե՞ր են նրանք, թե՞ օտարերկրացիներ, քանի որ փրկարարներին դեռեւս չի հաջողվել դեպքի վայր հասել. տեղեկացնում է Интерфакс-ը` վկայակոչելով տեղական իշխանություններին:
Հրաբխագետների կարծիքով` լավայի արտահոսքի վտանգ դեռեւս չկա, իսկ մոխրի արտանետումն այդ հրաբխի համար սովորական բան է: