|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
07/14 տեղամասում` 80 նախակրթարան, Հաղթանակ փ., ինչ-որ մեկը փորձել է դուրս հրավել կին դիտորդին եւ ինչ-որ հարցեր պարզել վերջինիս հետ այն բանից հետո, երբ նա մի քանի անգամ դիտողություն է արել հանձնաժողովի նախագահին, թե վստահված անձինք չեն գրանցվում գրանցամատյանում: Դիտորդը չի հեռացել տեղամասից եւ մնում է տեղում:
07/15 տեղամասում` գյուղխորհրդի շենք, Հաղթանակ փ., անընդհատ ավտոբուսներով ընտրողների են տանում-բերում, հիմնականում` տարեց կանանց եւ տղամարդկանց, որոնք դժվարությամբ են տեղաշարժվում: Տեղամասի ներսում սաստիկ կուտակումներ են, 15 ընտրողից շատ ավելի մարդ կա քվեասենյակում, տարեցներին բերողները ուղեկցում են քվեախցեր եւ օգնում քվեարկել: Հանձնաժողովի նախագահը կա'մ չի կարողանում, կա'մ չի ցանկանում օրենքով սահմանված կարգն ապահովել տեղամասում:
13/12 տեղամասի առջեւ ոստիկանների կուտակումներ են (17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.): Ոստիկաններն անարգել ելումուտ են անում եւ ուղղորդում ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը բանավոր նկատողություն է անում ոստիկաններին, սակայն հրաժարվում է արձանագրություն կազմել: Այս մասին տեղեկանում ենք «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կայքից: