կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-03 11:17
Մշակույթ

″Թատրոն X″-ի մրցանակակիրները մարզային թատրոններն են

″Թատրոն X″-ի մրցանակակիրները մարզային թատրոններն են

Երեկ տեղի ունեցավ «Թատրոն X» հանրապետական փառատոնի փակման արարողությունը: Փառատոնին մասնակցած բոլոր մասնակիցները շնորհակալագրեր ստացան, ինչպես նաեւ եղան առանձնացված մրցանակակիրներ:

 

Երրորդ մրցանակին արժանացավ կամ «Սկիզբ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Աբովյանի «Էմ» երիտասարդական թատրոնը` «Վերադարձեք տուն» ներկայացմամբ: Երկրորդ մրցանակ կամ «Բեմական ինքնատիպ մտածողություն» անվանակարգ` Հրազդանի քաղաքային դրամատիկական թատրոնը` «Միրհավ» ներկայացման համար: Առաջին մրցանակը ստացավ կամ «Դասական գրականության արդի մեկնաբանություն» անվանակարգում հաղթողը դարձավ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը` «Խելոքները եւ հիմարները» ներկայացման համար:

 

Սակայն սրանով չավարտվեցին մրցանակները. Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն արժանացակ հատուկ մրցանակի` «Կոշկավոր կատուն» ներկայացման համար:

 

Փառատոնի նախագահ Արա Խզմալյանը նշեց, որ բոլոր մրցանակները մարզային թատրոններին բաժին հասան, ինչը հատուկ էր արվել, քանի որ նման կերպ իրենք ցանկացել են ցույց տալ, որ անհրաժեշտ է մարզերին հավասարաչափ միջոցներ տրամադրել:

 

«Թող սա դիտվի որպես ակցիա` ուղղված դեպի մարզեր: Ես վստահ եմ, որ Երեւանի մեր գործընկերները համաձայն են այս առումով մեզ հետ: Ի դեպ, բոլոր թատրոնները, որոնք մրցանակի արժանացան, 2014-ին ՀՀ մշակույթի նախարարությունից ֆինանսական աջակցություն կստանան»,- ասաց Խզմալյանը: