|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մայիսի 1-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է վերջերս գնդային մարտավարական զորավարժությանը ներգրավված զորամասերից մեկը, որտեղ, հանդիպելով մասնակից սպայակազմի և ժամկետային զինծառայողների հետ, շնորհակալություն է հայտնել հաջող անցկացրած զորավարժությունների համար՝ առանձին-առանձին անդրադառնալով ինչպես արձանագրված հաջողությունների, այնպես էլ որոշ բացթողումների վրա:
Դրական կողմից բանակի հրամանատարը նշել է հատկապես զորամասի հրետանու, զրահատանկային և հակատանկային ստորաբաժանումների գործողությունները, իսկ որպես հետագա առավել հետևողական աշխատանքների, ուղղություններ Մովսես Հակոբյանը անձնակազմի ուշադրությունը հրավիրել է կարգապահության, մարտակարգի և մարտավարության պահանջների անթերի պահպանման հարցերին:
Մովսես Հակոբյանը հետաքրքրվել է նաև անձնակազմի կենցաղային ու ծառայողական պայմանների բարելավմանը միտված շինարարական աշխատանքներով և միավորման ու զորամասի հրամանատարությանը տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ: