|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Բանակի հրամանատարը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:
![]()
Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նաև հանդիպել է նորակոչիկ զինծառայողներին, հարց ու պատասխանի միջոցով հետաքրքրվել վերջիններիս հարմարման ու առօրյա ծառայության հարցերով:
Այցի շրջանակում Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը եղել է նաև առանձին հրետանային զորամասերից մեկում, հանդիպել հրամանատարությանն ու ժամկետային զինծառայողներին, շնորհակալություն հայտնել վերջիններիս անցնող կիսամյակում իրականացված օրինակելի ծառայության և գերազանց արդյունքների համար՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ ուսումնական տարվա երկրորդ հատվածը ևս զորամասի համար կլինի նույնքան արդյունավետ:
