Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում լեհ բեմադրիչ Աննա Սկուբիկի «Կոտրված եղունգներ» ներկայացմամբ էլ ազդարարվեց «Արմմոնո» միջազգային թատերական 11-րդ փառատոնի փակումը:
Ներկայացումն այն մասին էր, թե ինչպես է ծեր երգչուհին կյանքի վերջին տարիներն ապրում: Երիտասարդ տարիքում նա միշտ ուշադրության կենտրոնում է եղել` թե՛ հանդիսատեսի եւ թե՛ լրագրողների, իսկ հիմա անգամ հարազատներն են լքել նրան: Հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել երգչուհին. նա մահանում է միայնության մեջ:«Ներկայացումը պատկեր է` նվիրված սիրուն եւ գեղեցկությանը, գնին, որը վճարվում է փառքի հետ դաշինք կնքելու արդյունքում»,-ասում է Աննա Սկուբիկը:
Փառատոնի շրջանակներում ցուցադրվել է 22 ներկայացում` Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից եւ Հայաստանից: Փակման արարողությանը բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր եւ խորհրդանշական հուշանվերներ:
Այս տարի «Արմմոնո»-ն ունի «հավելված». այսօր փառատոնի շրջանակներում Հայաստանի թատերական գործիչների միությունում կցուցադրվի 4 ներկայացում` «Արմմոնո-դեբյուտ» ծրագրի շրջանակներում: