|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Փետրվարի 29-ից մարտի 5-ը կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների թատերական միջազգային փառատոն:
2012թ. «Արմմոնո»-ն նշելու է իր 10-ամյակը, եւ փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը yerkir.am-ին տեղեկացրեց, որ հոբելյանական փառատոնի շրջանակներում արդեն ընտրված են հետաքրքիր դերասանական աշխատանքներ` ինչպես արտերկրից, այնպես էլ Հայաստանից:
«Փառատոնն իրենց ներկայությամբ կպատվեն մոնոփառատոների ղեկավար-տնօրեններ: Դերասաններից մի քանիսը փառատոնի շրջանակներում նաեւ վարպետության դասընթացներ կանցկացնեն Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողների համար»,- ասաց Մխիթարյանը` հավելելով, որ փառատոնը միմիայն դրական լիցքեր կպարգեւի թատերասեր հանրությանը. «Սպասվում են նաեւ անակնկալներ»:
«Արմմոնո» միջազգային փառատոնն առաջին անգամ անցեկացվել է 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Փառատոնին մասնակցության հայտերը ընդունվում են մինչեւ 2011թ. դեկտեմբերի 20-ը: