|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Այս դեպքում իրանական կողմից որևէ դիմում չի եղել։ Մեր հետևողական դիրքորոշումը բոլորին լավ հայտնի է, և այստեղ որևէ փոփոխություն չկա», - լրագրողներին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները նրան հարցրել են՝ արդյոք Մոսկվան մտադիր է Թեհրանին որևէ օգնություն ցուցաբերել՝ արդեն արտահայտված քաղաքական աջակցությունից բացի, գրում է Interfax-ը։
Ռուսաստանի նախագահը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները անվանել է «ագրեսիա Իրանի նկատմամբ»։
Պատերազմի երկրորդ օրը Պուտինը նաև ցավակցություն է հայտնել «Իրանի գերագույն առաջնորդի սպանության կապակցությամբ»՝ նկատի ունենալով Գերագույն առաջնորդին և նրա ընտանիքի անդամներին՝ նշելով, որ այն իրականացվել է «մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ»։