|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայաստան է ուղարկվում 1,984 տոննա դիզելային վառելիք (31 վագոն)։ Միևնույն ժամանակ, այսօր Բաքվից մեկնում է 135 տոննա պարարտանյութով բեռնված երկու վագոն, որոնք Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվում Ադրբեջանի տարածքով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ծրագրի համաձայն՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերի 18-ից։
Իլհամ Ալիևը այս տարվա հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական այցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայի ժամանակներից ի վեր։