կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-26 10:55
Քաղաքական

Դաշտը բյուրեղացա՞վ

Դաշտը բյուրեղացա՞վ

Երեկ Իջևան այցելած Րաֆֆի Հովհաննիսյանին «Առավոտ»-ը հարցրել է, թե ինչպես է վերաբերվում Հրանտ Բագրատյանի՝ «168 ժամ» թերթին տված հարցազրույցում արտահայտած այն մտքին, որ ինքը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից:

 

«Ճիշտ է ասում: Տարոսը՝ Հրանտին»,- պատասխանել է Ր. Հովհաննիսյանը:

 

Այնուհետև նա «Ժառանգության» մի քանի տասնյակ անդամների և համակիրների հետ հանդիպում է ունեցել Իջևանի քաղաքապետարանի կողքին գտնվող «Շանթ» սրճարանում: Հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ Իջևանի քաղաքապետարանը և Տավուշի մարզպետարանը հանդիպման համար դահլիճ չեն տվել:

 

«Ապրիլի 9-ին բյուրեղացավ դաշտը: Ով եկավ հրապարակ արյուն հեղելու համար, քաղաքացի լիներ այդ մարդը կամ իշխանավոր, կարծեցյալ ընդդիմությունից, թե մեկ ուրիշ աղբյուրից, ով ուզում էր, որ հաջորդ օրը Հայաստանում լիներ հարյուր հատ հուղարկավորություն, ինքը չտեսավ այդ, որովհետև մենք թույլ չտվեցինք: Մենք, մեր բոլոր սխալներով հանդերձ, ճշմարիտ էինք: Ես անձամբ՝ Ձեզ հետ միասին, թույլ չտվեցի, որ մեր հաղթանակից հետո իրենք խլեն մեզնից այդ հաղթանակը, և մյուս օրը Հայաստանով մեկ լիներ հարյուր հատ թաղում, և մեկս մյուսին մեղադրեինք:

 

Դաշտը բյուրեղացավ այն առումով, որ նրանք, ովքեր սպասում էին իրենց մութ նպատակների համար չարաշահեին ժողովրդի հաղթանակը, ներկայանալ որպես մարգարեններ և Քրիստոսներ, հիմա ժամանակն իրենցն է»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելել, թե այս իշխանությունը 5 տարի չի դիմանալու: