Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտը պատրաստվում է Երեւանի ընտրություններին։ Ընդդիմությունը որոշել է գույքագրել ունեցած-չունեցածը, հասկանալ՝ ինչ ֆորմատուվ, ինչ ռեսուրսով եւ ում հետ մասնակցի։ Գրեթե հաստատ է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերն ինքնուրույն հայտ չեն ներկայացնելու, թեպետ ամիսներ առաջ հնչում էր Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոնի անունը, սակայն երկրորդ նախագահը թիմին ասել է, որ իր հետ կապված առաջադրում չի լինելու, ինքը որոշել է ընդառաջել այն մեղադրանքներին, թե քաղաքական դաշտը փակել են, թույլ չեն տալիս, որ այլ ուժեր փորձեն պայքարել Փաշինյանի դեմ։
Ավելին՝ զգուշացրել է, որ եթե լինեն առաջադրվողներ, դաշինքի ու հատկապես իր անունը չշահարկեն։ Չնայած դրան, դաշինքի անդամ Անդրանիկ Թեւանյանը, ով մտադիր է «Համախմբում» կուսակցության ցուցակով առաջադրվել, ոմանց վստահեցրել է, որ ունի Քոչարյանի աջակցությունը եւ բանակցում է տարբեր ուժերի հետ՝ հնարավորինս լայն ճակատով մասնակցելու համար։
Մեզ ասացին, որ անգամ Վարդան Օսկանյանն է նրան փորձում աջակցել։ Մասնակցելու ցանկություն ունի նաեւ Հրանտ Բագրատյանը, նա կարծում է, որ ընդդիմադիր դաշտը պետք է միավորվի, հակառակ դեպքում ՔՊ-ն նորից կհաղթի։ Այլ թեկնածուներ էլ կան՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նույնպես չէր բացառել իր մասնակցությունը, «Ապրելու երկիրը» Մանե Թանդիլյանին է առաջադրելու։ Այնպես որ՝ Երեւանին թեժ ընտրություններ են սպասվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում