|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Նրանք հաղթանակի բանտարկյալներ են, որոնց մեղքն այն է, որ իրենք հաղթել են ՏԻՄ ընտրություններում այս իշխանությանը: Հայաստանի պատմության մեջ երբեք այսքան քաղաքական բանտարկյալներ չեն եղել, սա պետք է արձանագրենք, որ խուլ ու համր վիճակում գտնվող միջազգային հանրությունը արձագանքի: Եթե այս ամենի կեսը լիներ 4 տարի առաջ, լինելու էր մեղ աղմուկ, դատապատելու էին ՀՀ իշխանություններին: Այս մասին Գլխավոր դատախազության մոտ ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Եթե Գլխավոր դատախազը գտնվեր իրավունքի և օրինականության տիրույթում, ապա Նիկոլ Փաշինյանը և նրա ղեկավարած հանցավոր խումբը կլինեին կալանավյարում և մենք ազատված կլինեինք այս թրքահպատակ, ադրբեջանասեր և հակահայկական քաղաքական ռեժիմից: Այսօր գլխավոր դատախազը վերածվել է Նիկոլ Փաշինյանի և նրա հանցավոր խմբի պահապան հրեշտակի»,-ասաց Ղազինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։