|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Երեւանի ավագանու նախընտրական պայքարը գնալով թեժանում է: Բանը հասել է նրան, որ ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները սկսել են մեղադրանքներ ներկայացնել մեկը մյուսի դեմ:
Մասնավորապես` հաղորդումներից մեկի ժամանակ ավագանու Հանրապետական կուսակցության ցուցակի անդամ Նաիրա Նահապետյանը բազմանշանակ հայտնեց, որ Երեւան քաղաքում տեղադրված գերթանկարժեք նստարանները պատկանում են «Նիկոլ Դուման» ընկերությանը, որի ղեկավարներից մեկը դաշնակցական է: Նահապետյանն ակնարկել էր, թե նստարանները թանկ մատակարարում են, քաղաքապետարանն էլ թանկ գնում է, քանի որ էժան առաջարկներ չկան:
«Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանն էլ, իր հերթին, Facebook-ի իր էջում քննադատել էր քաղաքապետարանին թանկարժեք նստարաններ ձեռք բերելու հարցում` անմասն չմնալով բարձր գնի համար մեղադրել նաեւ Դաշնակցությանը:
Հնչած մեկնաբանությունների պատասխանը «ԵրկիրՄեդիա» հեռուստատեսության եթերում տվել է «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիպի ղեկավար Կառլեն Գեւորգյանը: