կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-23 13:15
Սպորտ

Մահացել է Արմեն Անտոնյանը

Մահացել է Արմեն Անտոնյանը

Կյանքից հեռացել է բռնցքամարտիկ, սպորտի վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ  վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դոցենտ Արմեն  Լևոնի Անտոնյանը: Նա  բազմիցս նվաճել է Հայաստանի և  «Բուրեվեստնիկ»   մարզական ընկերության համամիութենական խորհրդի  չեմպիոնի կոչումը:

 

Սպորտին հրաժեշտ տալուց հետո Արմեն Անտոնյանը մարզչական գործունեություն է ծավալել: Նրա սաներից Հակոբ Պողոսյանը  դարձել է ԽՍՀՄ երիտասարդական ստուգատեսի արծաթե մեդալակիր: Արտյոմ Սիմոնյանը նվաճել է  Եվրոպայի փոխչեմպիոնի կոչում: Նշան  Մունչյանը ԽՍՀՄ և Եվրոպայի  առաջնությունների ոսկե մեդալ է նվաճել և դարձել  անկախ Հայաստանի  աշխարհի առաջին   չեմպիոն (1993 թ.), մրցանակակիր  և աշխարհի գավաթակիր  (1994 թ.):

 

Արմեն Անտոնյյանն ավելի քան 10 տարի եղել է Խորհրդային Միության հավաքականի մարզչական խորհրդի կազմում:

 

Արմեն  Անտոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 24-ին` ժամը 18-ին,   Բագրատունյաց 1 հասցեում գործող մատուռում  (մայրաքաղաքի 6-րդ հիվանդանոցի հարևանությամբ):  Հուղարկավորությունը` ապրիլի 25-ին`  ժամը 14-ին:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին