Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դերասանուհի, երգչուհի, սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյի մտքերից
Կյանքն այնպիսին է, ինչպիսին Դուք եք դարձնում այն: Անկախ ամեն ինչից, Դուք այն կխառնեք, դա տիեզերական ճշմարտություն է: Բայց լավ կողմն այն է, որ հենց դուք եք որոշում, թե ինչպես այն խառնել: Աղջիկները կլինեն Ձեր ընկերուհիները, ամեն դեպքում կձեւացնեն այդպես: Բայց, միշտ հիշեք, որ ոմանք գալիս են, ոմանք՝ գնում: Նրանք, ովքեր Ձեր կողքին են մնում, անկախ ամեն ինչից, հենց նրանք են Ձեր իրական ընկերները: Բաց մի թողեք նրանց: Նաեւ հիշեք, որ միայն քույրերն են լավագույն ընկերուհիները:
Իսկ սիրեկանները, դե նրանք գալիս ու գնում են: Եվ, սիրելիս, ատում եմ սա, բայց նրանցից շատերը կամ, ավելի ճիշտ, ԲՈԼՈՐԸ, կոտրելու են սիրտդ: Բայց դու չպետք է հանձնվես, քանի որ կարող ես բաց թողնել քո իրական սիրուն: Երբեք չես գտնի քո այն կեսին, ով քեզ կլրացնի: Այն, որ մի անգամ ձախողել ես, դեռ չի նշանակում, որ ամեն ինչում ես ձախողելու: Շարունակիր փորձել, դիմացի՛ր եւ միշտ, միշտ, միշտ հավատա ինքդ քեզ, քանի որ, եթե դու չհավատաս, էլ ո՞վ կհավատա, քաղցրիկս: Դե ուրեմն, գլուխդ բարձր պահի՛ր եւ, ամենակարեւորը, շարունակի՛ր ժպտալ, որովհետեւ կյանքը հիասքանչ է եւ այնքան բան կա ժպտալու համար:
Թարգմանությունը՝ Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ