|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում էր:
Բնակիչներից մեկը ողջույնի խոսք ուներ, որն ինչպեսեւ սպասելի էր, Տարոն Մարգարյանի գովքն էր: Բնակչուհին եկավ շատ հեռվից` Տարոն գավառից` հայտարարելով, որ Տարոն Մարգարյանի արմատները Տարոն գավառից են` մշեցի է: Իսկ ելույթի վերջում, երբ արդեն պետք է հավաքվածներին հորդորեր մայիսի 5-ին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններում ընտրել ՀՀԿ-ին, հայտարարեց. «Մայիսի 5-ին ընտրենք մեր ներկա, գործող վարչապետ Տարոն Մարգարյանին»:
Փաստորեն, հիմա էլ երեւանցիները Տարոն Մարգարյանին ցանկանում են տեսնել վարչապետի պաշտոնում: Հիշեցնենք, որ երբ օրերս Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական համայնքում էր, նուբարաշենցիներից մեկը լրագրողներին հայտարարեց, որ Տարոն Մարգարյանին ցանկանում է տեսնել նախագահի աթոռին: