| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Երևանի ավագանու թեկնածու Վարդան Օսկանյանը հանդիպել է Երևանում գտնվող` ԵԽ գլխավոր քարտուղարի հետ: Այս մասին Օսկանյանը տեղեկացրել է Facebook-ի իր էջի միջոցով:
«Այսօր հանդիպում ունեցա պաշտոնական այցով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ: Պարոն Յագլանդի հետ զրուցեցինք փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների, դրանց հաջորդած իրադարձությունների, Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների, երկրում առկա քաղաքական իրավիճակի ու կառուցվածքային հնարավոր փոփոխությունների, եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին:
 
 Ես նշեցի, որ  Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդում Հայաստանի նախագահության շրջանի  համընկնումը Հայաստանում տեղի ունեցող քաղաքական կարևոր գործընթացների հետ  կարող է պարտավորեցնող դրական ազդեցություն ունենալ Հայաստանի  ժողովրդավարության վրա: Ասացի, որ մեր երկրում ժողովրդավարության զարգացման  հիմնական խոչընդոտը քաղաքական հակակշիռների բացակայությունն է, և մայիսի  5-ին Երևանի ավագանու ընտրությունները երկրի քաղաքական համակարգում կարող  են սկիզբ դնել այդ մեխանիզմին:
 
 Պարոն Յագլանդին հորդորեցի, որ  Եվրոպայի խորհուրդն ավելի ակտիվ ներգրավվածություն ունենա Հայաստանի և  Եվրոպական Միության միջև Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո դրա  դրույթների իրականացման մոնիթորինգը ապահովելու հարցում»,-գրել է նա: