|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այն, որ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ամենաշատն էր ուզում, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում հանդես գա սեփական թեկնածուով, գիտեն բոլորը: Իր այդ ցանկության մասին նա բազմիցս բարձրաձայնել է:
Հիմա, երբ արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում հանդես չի գալու սեփական թեկնածուով եւ չի սատարելու որեւէ թեկնածուի, առավել ակտիվացել են խոսակցությունները, որ դա հարուցել է որոշ ԲՀԿ-ականների, այդ թվում` Վարդան Օսկանյանի զարմանքն ու զայրույթը: 168.am-ի տեղեկություններով` հնարավոր է անգամ, որ Օսկանյանը դուրս գա ԲՀԿ-ից:
Տեղեկությունը անձամբ Օսկանյանից ճշտել Yerkir.am-ին չհաջողվեց, նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Մեր թղթակցի հետ զրույցում Վարդան Օսկանյանի մամուլի քարտուղարը հայտնեց, որ այս պահին նման բան չկա եւ հավելեց, որ Օսկանյանը հիմա որեւէ մեկնաբանություն տալ չի ցանկանում. կխոսի մի քանի օրից: