|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«168 ժամի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանության համակարգում առաջիկայում շարունակվելու են պաշտոնանկությունները:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է պաշտոնանկ անել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանին, ինչպես նաև՝ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանին, ով, ի դեպ, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ բարեկամական հարաբերություններ ունի:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ էր ուղարկվել Երևան քաղաքի ոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: