Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության մասին լուրը:
«ՀՀԿ-ն մեծ քաղաքական թիմ է, եւ դերակատարների փոփոխություններ սպասելի են անընդհատ եւ անընդմեջ»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանն, ըստ էության, հաստատեց նաեւ, որ այդ պաշտոնում կնշանակվի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: «Իսկ Ալիկ Սարգսյանը, բնականաբար, կգնա այլ պաշտոնի եւ այլ դերակատարություն կունենա»,- ասաց պատգամավորը:
Նա նաեւ խորհուրդ տվեց վստահել կառավարության եւ երկրի նախագահի կայացրած որոշումներին: «Եթե նրանք գտնում են, որ դերակատարումների փոփոխություն պիտի լինի, ուրեմն պիտի լինի: Անպայման չէ, որ մարդը վարկաբեկվի, ինչ-որ հանցագործություն կատարի, որ տեղափոխվի»,- ասաց Գալուստ Սահակյանը` նշելով, որ այդ փոփոխությունները չպետք է ինքնանպատակ լինեն, դրանք պայմանավորված են երկրի քաղաքական պայմաններով, տնտեսական զարգացումներով:
Անդրադառնալով, հարցին, թե արդյո՞ք այլ պաշտոնանկություններ նույնպես կլինեն, Գալուստ Սահակյանն ասաց. «Կարծում եմ` լուրջ փոփոխություններ չեն լինի, բայց ինչ-որ բաներ կլինեն»: