|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը միմյանց հաջորդող պաշտոնանկությունները «ներխմբային շահերով» է պայմանավորում: «Այդ խմբային շահը ոչ մի կերպ չի վերաբերվում հասարակական շահին, դա վերաբերում է այդ խմբի մեջ այնպիսի փոփոխություններ մտցնելուն, որոնցով ավելի կհստակեցվի այսօրվա իշխանակազմի, այո’, իշխանակազմի եւ ոչ իշխանության վերարտադրության քաղաքականությունը»,- ասաց նա:
Նա խուսափեց հավանական թեկնածուի շուրջ կանխագուշակումներ անել: «Փորձը ցույց է տալիս, որ ես լավ կանխատեսող չեմ: Ես ղեկավարվում եմ հասարակական շահի տեսակետից բխող չափանիշներից, իսկ իրականում դա լինում է խմբային շահի արդյունք, դրա համար չեմ ուզում որեւէ կանխատեսում անել»,- ասաց պատգամավորը: