կարևոր
3802 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-25 17:01
Աշխարհ

Մահացել է Վիկտոր Շեյնիսը՝ ՌԴ Սահմանադրության հեղինակներից մեկը

Մահացել է Վիկտոր Շեյնիսը՝ ՌԴ Սահմանադրության հեղինակներից մեկը

Մահացել է ՌԴ Սահմանադրության հեղինակներից և «Յաբլոկո» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ Վիկտոր Շեյնիսը, տեղեկացրել  է Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր, «Յաբլոկո» կուսակցության նախագահի տեղակալ Բորիս Վիշնևսկին։

Շեյնիսը 92 տարեկան էր։ Ծնվել է 1931թ․ փետրվարի 16-ին Կիևում։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 1966-ից տնտեսական գիտությունների թեկնածու, իսկ 1982-ից՝ դոկտոր։ Պրոֆեսոր։ Գրքերի և հոդվածների հեղինակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

1990 թ․-ին ընտրվել է ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավոր։ 1993-ին՝ Պետդումայի պատգամավոր։ Եղել է «Յաբլոկո» խմբակցության մեջ, օրենսդրության և դատաիրավական բարեփոխման հանձնաժողովի անդամ։

1993-94 թթ․-ին եղել է Ռուսաստանի նախագահին կից օրենսդարական ծրագրերի հանձնաժողովի նախագահը։ ՌԴ Սահմանադրության հեղինակներից մեկն է։