Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Րաֆֆի Հովհաննիսյանը Ծիծեռնակաբերդում մոմավառությունից հետո վերադարձել է Բաղրամյան պողոտա, առավել եւս իմանալով, որ Անդրիաս Ղուկասյանին բերման են ենթարկել ոստիկանություն: Նա բանակցել է ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ եւ պահանջել բացել փողոցը ժողովրդի առաջ:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ոչ ոք իրավունք չունի ժողովրդին արգելել քայլել իր քաղաքի փողոցով, իր մայթով: Ըստ նրա՝ իրենք չեն ցանկանում գրոհել որեւէ ցանկապատ, որեւէ պատնեշ ու շենք, Բաղրամյան 26-ի դռներն իրենք են բացվելու, քանի որ այնտեղ այլեւս չեն կարողանալու պահել այն: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իրենք չեն ընկրկելու, չեն հուսահատվելու եւ շարունակելու են պայքարը, ինքը թույլ չի տա, որ որեւէ մեկն իր անձնական հաշիվների համար օգտագործի շարժումը, իսկ հիմա կսպասեն այնքան՝ մինչեւ փողոցը բացվի:
Նա նաեւ նշեց, որ մարդիկ, ովքեր սպասում էին, որ մի քանի ժամվա ընթացքում ամեն ինչ լուծվելու է, կհիասթափվեն, սակայն իրավունքների համար պայքարը երկարատեւ պայքար է, եւ դա գիտակցողները, անշուշտ, առանց հիասթափության կշարունակեն այն: Հովհաննիսյան նշեց, որ բազմիցս հայտարարել է, որ ինքը փրկիչ չէ, ամեն ինչ ժողովրդի ձեռքին է, իսկ ինքը կանի հնարավորը ժողովրդի հաղթանակը ապահովելու համար:
Իրադարձությունների զարգացումը դիտեք ուղիղ հեռարձակմամբ: