Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց երկօրյա` «Արդի հայ արձակի հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովը: Այն կազմակերպել էին Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը, Երեւանի պետական համալսարանը եւ Հայաստանի գրողների միությունը: Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան շուրջ 22 գրականագետներ` Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից:
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը նշեց, որ շատ կարեւոր է գրականությունը վերլուծելու ցանկացած փորձ, քանի որ գրականությունն այն պաշարն է, որն ինքնաճանաչողության դռներն է բացում:
«Այսօրվա գիտաժողովը փաստում է, որ գրականագիտական միտքը հետաքրքված է գրականության զարգացմամբ եւ մոտեցումներով: Կուտակված ասելիք կար, որը պետք էր ինչ-որ կերպ մատուցել»,- ասաց Գալստյանը:
ԵՊՀ «Հայ բանասիրություն» ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն էլ նշեց, որ թեեւ ընթերցողներն այսօր ժամանակակից արձակին քիչ են ծանոթ, բայց գիրքը շարունակում է մնալ մարդու լավագույն բարեկամը. «Փոքր ազգերի համար գրականությունը ոգի է, ճշմարտություն, պատգամի հաղորդման միջոց»:
ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի հավաստմամբ` վերջին շրջանում ժամանակակից գրականությունն ուշադրության կենտրոն է տեղափոխվել, ինչը ողջունելի է: Ըստ նրա` այսօրվա գիտաժողովը եկել է հակասելու այն մտքին, թե ունենք լավ գրականություն, բայց չունենք գրաքննադատություն: