|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, Երևանի պետական համալսարանը և Հայաստանի Գրողների միությունը կազմակերպում են երկօրյա գիտաժողով` նվիրված արդի հայ արձակի հիմնախնդիրներին:
Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն, գրականագիտական արդիական չափանիշներով արժևորելու ժամանակակից հայ արձակը, անդրադառնալու նրա հիմնախնդիրներին, զարգացման միտումներին ու հեռանկարներին:
Գիտաժողովին հրավիրվում են գիտնականներ, բանասերներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
Զեկուցումների հայտերը և թեզիսներն ընդունվում են մինչև 2013 թ մարտի 25-ը: