|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի քաղաքացի Մուհամեդ Թանաջը, ով վիրավորվել էր «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելցի զինծառայողների հարձակման ժամանակ, հայտարարել է, որ երբ փոխհատուցում ստանա Իսրայելից, այն կփոխանցի ՀԱՄԱՍ-ին: Սա վրդովեցրել է «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության ներկայացուցիչներին, ովքեր դա համարում են եւս մի ապտակ` Իսրայելին. տեղեկացնում mignews.com-ը:
Կուսակցությունն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «Մեղադրել որեւէ մեկին բարդ է. համաձայնելով ներողություն խնդրել Թուրքիայից` մենք հերթական անգամ մեզ խարազանեցինք: Եվ կարեւոր չէ` ինչ նկատառումներ հաշվի առնվեցին, արդյունքը ակնհայտ է` մեր ազգային արժանապատվությունը ոտնահարելով` մենք մեզ ավելի խոցելի դարձրեցինք: Այն, որ Թուրքիան չի փոխում իր քաղաքականությունը Իսրայելի նկատմամբ, այլ պարզապես պարտադրում է խաղալ իր կանոններով, ավելի ակհայտ է դառնում»: