Մոսկվայի ոստիկանությունը չթույլատրված բողոքի ցույց կազմակերպելու համար քաղաքի կենտրոնում ձերբակալել է 13 մարդու: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի Գլխավոր վարչությունը:
«Շաբաթ օրը քաղաքի կենտրոնում մայրաքաղաքի գործադիր իշխանության մարմինների հետ չարտոնված միջոցառում կազմակերպելու համար ձերբակալվել է 13 մարդ»,- հայտնել է մամլո ծառայության աշխատակիցը: Նա նաև ասել է, որ ձերբակալվածներին տեղափոխվել են ոստիկանություն՝ վարչական պատասխանատվության ենթարկելու համար: