կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-28 15:00
Հասարակություն

ՀՀ ԱԺ նկուղում բռնկված հրդեհի պատճառը հայտնի է

ՀՀ ԱԺ նկուղում բռնկված հրդեհի պատճառը հայտնի է

Մարտի 27-ին` ժամը 20.51-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ՀՀ Ազգային ժողովի հերթապահից տեղեկություն էր ստացվել, որ ԱԺ կենտրոնական մասնաշենքի նկուղից ծուխ է նկատվում:

 

Ժամը 20.53-ին դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին: Այրվել են ստվարաթղթի և փայտի մնացորդներ` մոտ 1 քմ մակերեսով:

 

ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության և ՀՀ պետական պահպանության ծառայության հետ համատեղ անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ մարտի 27-ին` ժամը 19.40-ի սահմաններում, ՀՀ ԱԺ աշխատակից (բանվոր), 59-ամյա Աշոտ Ղազանչյանը, որը պատասխանատու էր տվյալ տարածքի պահպանության համար, գնացել է շենքի նկուղ, ստուգել` արդյո՞ք ամեն ինչ կարգին է, լույսն անջատել, այնուհետև սիգարետի ծխացող մնացորդը նետել գետնին` նկուղի կողմը, դուռը կողպել և հեռացել։

 

Ծխախոտի մնացորդն ընկել է գետնին կուտակված թղթի մնացորդների վրա ու ծխացել։ Դրա հետևանքով նկուղում առաջացել է ծխապատ գոտի։ Նյութական վնաս չի պատճառվել։