կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-17 23:29
Հասարակություն

Մանրամասներ Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհի մասին

Մանրամասներ Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում է գտնվում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Հիշեցնենք, որ այսօր համալիրում ՀՀԿ երիտթեւի կազմակերպած համերգն էր՝ նվիրված Ուսանողության միջազգային օրվան: 

 

Yerkir.am-ի տեղեկություններով` համերգը գրեթե ավարտված է եղել, երբ շենքում ծուխ է բարձրացել: Համալիրում մնացած երիտասարդներին արագ տարհանել են: Բարեբախտաբար, որեւէ մեկը չի տուժել:

 

Տարօրինակ է՝ այս էլ երկրորդ անգամ Կարեն Ավագյանի կազմակերպած միջոցառումը նման տխուր ավարտ է ունենում. մեթան գազով լիցքավորված փուչիկների պատմությունը բոլորն են հիշում: