|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Այսօր` վաղ առավոտյան, ժամը 04.25-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ֆուչիկի փողոցի թիվ 30 հասցեում՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 5-րդ հարկում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կենտրոնի 605-րդ սենյակում:
Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Ալեքսանդր Մալայանը հայտնեց, որ հրդեհն առաջացել է էլեկտրական վթարի պատճառով, մասնավորապես` շարքից դուրս է եկել խորհրդային տարիների արտադրության լուսամփոփը:
Մալայանը հավաստիացրեց, որ հիվանդանոցը մեծ վնաս չի կրել: Ամբողջությամբ այրվել է մեկ մահճակալ՝ ներքնակով: Հիվանդասենյակում գտնվող` 1940թ. ծնված քաղաքացին հրդեհի հետևանքով չի տուժել, նա տեղափոխվել է այլ հիվանդասենյակ: