|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Կանադայի 7 բնիկներ` հնդկացիներ, 1600 կմ ճանապարհ են կտրել մինչեւ Կանադայի մայրաքաղաք, որպեսզի հայտնեն իրեն բողոքը ռեզերվացիաների անտանելի կենսապայմանների կապակցությամբ. տեղեկացնում է ВВС-ն: Նրանք ճանապարհ են ընկել 2012-ի հունվարին Քվեբեկ նահանգի հեռավոր` Ուապմաուստուի համայնքից, որտեղ բնակվում են կրի ցեղախմբի հնդկացիները:
Օտտավայում` Կանադայի խորհրդարանի շենքի առջեւ, հնդակցիներին միացել է ավելի քան 200 մարդ, այդ թվում` 11-ամյա մի աղջնակ: Երկրի վարչապետը համաձայնել է բանակցել Կանադայի հնդկացիների առաջնորդների հետ, որոնք պնդում են, որ գործնականում ոչինչ չի արվել հնդկացիների բնակարանային պայմանները եւ դպրոցների հարցերը լուծելու համար: Բացի դրանից, շրջական միջավայրի պահպանության մասին կանադական օրենքները խախտում են հնդկացիների` որս անելու եւ ձկնորսությամբ զբաղվելու իրավունքները: