|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Ազատության հրապարակում հայտարարեց, որ պետք է Սերժ Սարգսյանը գա և ներողություն խնդրի ժողովրդից, սակայն այդպես էլ ընտրությունների նախնական արդյունքներով ընտրված նախագահը չժամանեց:
Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունը նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը լուրջ չի համարում:
Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ի սկզբանե անօրինական ընտրություններին չմասնակցելուց հետո չի պատրաստվում ինչ-որ պայքարի միանալ, քանի որ նման ընտրություններից անհնար է օրինականություն պահանջել:
Անդրադառնալով նախատեսվող հանրահավաքներին` նա ասաց, որ պետք չէ ժողովրդին ևս մեկ անգամ հուսախաբ անել: «Ժողովրդին մի քանի օր պահել հրապարակում, հետո ասել` չստացվեց, մանավանդ` երբ դու քեզնից կախվածը չես անում, անընդունելի է»,- ընդգծեց Արամ Հարությունյանը: