|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպառնացել է ոչնչացնել Թել Ավիվը եւ Հայֆան, եթե Իսրայելը ռազմական գործողություններ ձեռնարկի Իրանի դեմ: Այդ մասին նա այսօր հայտարարել է պետական հեռուստաալիքի եթերում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Խամենեիի խոսքերով` Իսրայելը սպառնում է սկսել ռազմական ներխուժումը: «Սակայն նրանք գիտակցում են, որ դա կհանգեցնի նրան, որ Թել Ավիվն ու Հայֆան կհավասարեցվեն հողին»,- ասել նա:
Իրանի ղեկավարի հայտարարությունը հնչել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումից հետո, որի ընթացքում Նեթանյահուն ընդգծել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վրա քաղաքական եւ տնտեսական ճնշումները պետք է ուղեկցվեն «ռազմական գործողության իրականացման պարզ ու հստակ հեռանկարով»: