Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել ԱԺ խմբակցությունների նեկայացուցիչների մասնակցությամբ, բացառությամբ «Ժառանգության»: Քննարկվել է հետընտրական իրավիճակի թեմայով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը. այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ դեռ երեկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ի պատասխան ԱԺ նախագահի առաջարկի, հայտարարել էր, որ իրենք այլեւս չեն մասնակցի որեւէ խորհրդակցության:
Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունը ներկայացրել է հայտարարության նախագիծը, որը, սակայն, որեւէ լուծում, ըստ նրա, չի պարունակում, միայն մշուշոտ ձեւակերպումներ են Սահմանադրական բարեփոխումների մասին: ՀԱԿ պատգամավորը հայտարարեց, որ եթե իշխանություններն, իրոք, նպատակ ունեն քաղաքական ուժերի հետ փոխզիջումային տարբերակով հասնել բարեփոխումների, ապա ներկայացված հայտարարության նախագիծը ծաղր է եւ փորձ՝ ստեղծել ընդդիմության հետ երկխոսելու եւ բանակցելու պատրանք: Իսկ եթե նպատակն այն է, որ քաղաքական ուժերը հնչեցնեն իրենց տեսակետները, ըստ Զուրաբյանի, կարելի է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել առանց ընդդիմադիր ուժերի հետ նախօրոք խորհրդակցելու, որտեղ ընդդիմադիր ուժերն իրենք կորոշեն, թե ինչ խոսել: