Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 9-ի երդմնակալությունը տեղի է ունենալու Աժ հատուկ նիստում: Իսկ այդ օրը համընկնում է Աժ հերթական քառօրյայի հետ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ հատուկ նիստը նախատեսված է անցկացնել ոչ թե Աժ դահլիճում, այլ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Աժ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Աժ հատուկ նիստի գումարման վայրի ու ձևաչափի վերաբերյալ, Աժ կանոնակարգի համաձայն, խորհրդարանը պետք է առանձին որոշում ընդունի: Ինչ վերաբերում է քառօրյային, ապա, ըստ նրա, նման նախադեպ եղել է 2008թ.:
Հիշեցնենք, որ Աժ հատուկ նիստն այն ժամանակ անցկացվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում, ընդ որում այդ օրը խորհրդարանը գումարել էր ընդամենը մեկ նիստ: Փաստորեն, ենթադրվում է, որ նույնը տեղի կունենա նաև այս անգամ:
Ի դեպ, ապրիլի 9-ը երեքշաբթի է, ասել է թե՝ Աժ վերջին նիստում նախատեսված է նաև հայտարարությունների ժամը: Չի բացառվում, որ, պայմանավորված երդմնակալության «հատուկ նիստով», Աժ-ն այդ օրը մարզահամերգային համալիրում մեկ նիստ անցկացնի, և հայտարարությունների ժամը տեղի չունենա: