կարևոր
1294 դիտում, 8 ամիս առաջ - 2023-10-14 11:29
Քաղաքական

Երդմնակալությունը տոն է աշխատողների համար․ «Հրապարակ»

Երդմնակալությունը տոն է աշխատողների համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալությանը ոչ միայն լրագրողներին թույլ չտվեցին մասնակցել, այլեւ աշխատակազմը ներկա չի եղել: Նախորդ օրը քաղաքապետարանի աշխատակազմի մի մասին ասել են՝ կարող եք վաղը չգալ աշխատանքի, մյուս մասին ասվել է` կգաք 14։00-ից հետո, երբ երդմնակալությունն ավարտված լինի։ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը, ամենայն հավանականությամբ, «սովորական մահկանացուներին» աշխատանքի չեն կանչել, որ լրացուցիչ ռեսուրս չծախսեն, ասենք, նրանց ստուգելու, հետեւելու վրա։

Փաշինյանի անվտանգությունը պահպանող ուժայինները, նրա մասնակցությամբ արարողությունների ժամանակ, շներով եւ մետաղորսիչ սարքերով ստուգում են տարածքն ու միջոցառման մասնակիցներին, որը ժամանակ է պահանջում։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ վստահեցրեց, որ սովորական աշխատանքային օր է եղել` աշխատակազմն աշխատանքի է գնացել առավոտյան՝ սովորական ժամին։ Սակայն մենք զանգահարեցինք քաղաքապետարանի բազմաթիվ համարներով, եւ ժամը 2-4-ն ընկած հատվածում մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։ Իսկ բաժիններից մեկի աշխատակցի անձնական հեռախոսին զանգելով տեղեկացանք, որ նա տանն է` երդմնակալության օրվա կապակցությամբ «հանգստանում» է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում