Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցություն դարձնելու գործընթացից դժգոհ նախկին ՀՀՇ-ականներն այս օրերին բանակցում են նոր ՀՀՇ ստեղծելու շուրջ, գործընթացը գլխավորում են ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, ՀՀՇ համագումարում իր դժգոհությունը հայտնած ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը, Դավիթ Առաքելյանը, որոշ տեղեկություններով՝ նաեւ Երջանիկ Աբգարյանը: «Հրապարակ»-ի հետ զրույցում, սակայն, Աբգարյանն ասել է, որ ինքը, ճիշտ է, դեմ էր ՀՀՇ-ի վերացմանը, սակայն այս պահին «նայում է, թե ինչ է կատարվում, եւ չկա որոշում, որ անդամակցելու է նոր ՀՀՇ-ին»:
Ինչ վերաբերում է ՀՀՇ անդամությունը պահպանած Դավիթ Շահնազարյանին, ապա մի քանի օր առաջ նա հայտարարել էր, որ արդեն 10 օր է, ինչ ինքը ՀՀՇ անդամ չէ: Նա, ի դեպ, ի տարբերություն վերը նշվածների, մտերիմ հարաբերությունների մեջ է «Ազատ դեմոկրատներում» հանգրվանած նախկին ՀՀՇ-ականներ Խաչատուր Քոքոբելյանի եւ Ալիկ Արզումանյանի հետ: