Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2010-ի հուլիսի 17-ին տեղի ունեցած ՀՀՇ 16-րդ համագումարում, ելույթի վերջում անդրադառնալով Հայոց համազգային շարժման ներքին խնդիրներին, ՀԱԿ առաջնորդը հայտարարեց. «Իրականությունն այն է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները փորձել են ազդեցություն գործել ՀՀՇ-ի ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ: Սակայն ՀՀՇ վարչության եւ խորհրդի անդամների մեծամասնության զգոնության շնորհիվ վնասարարությունը ժամանակին բացահայտվել է, եւ կոնգրեսի պառակտման վտանգն իսպառ չեզոքացվել:
Հետեւաբար, չեմ կասկածում, որ այս փորձությունից ՀՀՇ-ն դուրս է գալու ավելի ամրակուռ, ավելի միակամ, ավելի հզորացած` իր ողջ ուժերն ու կարողությունները ծառայեցնելով Հայ ազգային կոնգրեսի նպատակների ու ծրագրերի իրականացման գործին»:
Վերջին օրերին ՀՀՇ գրասենյակի առաջ կուսակցությունից հեռացողների հերթեր են գոյացել. ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը չի հասցնում ընդունել դիմումների հերթական խմբաքանակը, դրան հաջորդում են եւս երկու-երեք տասնյակ անդամների կուսակցությունից դուրս գալու մասին դիմումները:
Դիմումատուների շարքում, անշուշտ, արտառոց կամ աննախադեպ կարելի է համարել ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի «դեմարշը»: Արտառոց, քանի որ ՀՀՇ-ի ստեղծման օրվանից մինչեւ հիմա չի արձանագրվել դեպք, երբ կուսակցությունը լքի նախկին ղեկավարը: