|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Ինֆորմացիա էր տարածվել, թե իբր ՀՀՇ երիտասարդական թեւում խմորումներ են տեղի ունենում, եւ որոշ մարդիկ կուսակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել:
Սակայն ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքեց այս տեղեկությունը: Ասաց, որ իրենց կուսակցության երիտասարդական թեւում կա շուրջ 470 երիտասարդ: Հին տարվա ընդմիջումից հետո վերջերս ընտրվել է նոր խորհուրդ` 13 անդամից բաղկացած, եւ նոր նախագահ:
Մինչ այդ խորհրդից դուրս էին եկել մի քանի հոգի, քանի որ 40 տարեկանն անց էին, մյուս մասը արտասահման գնալու պատճառով, իսկ մյուսները պարզապես դիմումներն է հետ եկել:
Արամ Մանուկյանն ասաց, որ ՀՀՇ-ից դուրս եկող չի եղել, միայն երիտթեւի խորհրդից են դուրս եկել: