կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-14 18:05
Աշխարհ

Հռոմի պապը հրաժարվել է անձնական լիմուզինից

Հռոմի պապը հրաժարվել է անձնական լիմուզինից

Հռոմի պապ Ֆրանցիսկ Առաջինը հրաժարվել է անձնական լիմուզինից  նախընտրեկով միկրոավտոբուսը. հայտնել է Սուրբ աթոռի մամուլի քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին:

 

«Վատիկանի առաջին դեմքի համար նախատեսված պաշտոնական մեքենայի փոխարեն նա միկրոավտոբուս է նստել մյուս կարդինալների հետ»,- ասել է Լոմբարդին` հավելելով, որ այնուհետեւ Ֆրանցիսկ Առաջինը ընթրել է կարդինալների հետ եւ նրանց շնորհակալություն հայտնել իրեն ընտրելու համար:

 

Հռոմի նոր պապը հայտնի է իր համեստ ապրելակերպով եւ խոնարհ բնավորությամբ: