|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
2013 թ. հուլիսի 12-27-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվող հրշեջ-փրկարարների 11-րդ միջազգային հավաք-մրցույթին Հայաստանի պատանի հրշեջ-փրկարարների թիմ ձևավորելու նպատակով ս/թ ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ մարզերում և Երևանում անցկացվելու են համադպրոցական մրցույթ-ընտրություններ:
Հրշեջ-փրկարարների պատանեկան թիմում կարող են ընդգրկվել 11-17 տարեկան պատանիներ ու աղջիկներ. տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Մասնակցության համար կարող են դիմել բոլոր այն կրթօջախները (դպրոցներ, վարժարաններ, քոլեջներ և այլն), որտեղ ուսանում են նշված տարիքի երեխաներ: