| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հակաբիոտիկների միջոցով բակտերիաների դեմ պայքարը պակաս վտանգավոր չէ, քան ահաբեկչությունը. կարծիք է հայտնել Անգլիայի կառավարության բժշկական հարցերով գլխավոր մասնագետ, պրոֆեսոր Սալի Դեյվիսը:
Դեյվիսն ասել է, որ քսան տարի անց ամենապարզ վիրահատությունն էլ կարող է մահացու վտանգավոր լինել, եթե վարակների դեմ պայքարի միջոցները սպառված լինեն. հաղորդում է BBC-ն:
«Եթե մենք միջոցներ ձեռք չառնենք, ապա պրակտիկորեն հայտնվելու ենք այնպիսի մի իրավիճակում, ինչպիսին ստեղծվել էր 19-րդ դարում, երբ մարդիկ մահանում էին ամենապարզ վիրահատություններից հետո` վարակների պատճառով: Մենք կկորցնենք օրգանների փոխպատվաստման և ներկայումս քաղցկեղի բուժման տարբեր միջոցները կիրառելու հնարավորությունը»,- ասել է Դեյվիսը:
Նա նշել է, որ պարզապես անհրաժեշտություն է, որպեսզի դեղագործական ընկերություններն աշխատեն նոր հակաբիոտիկներ ստանալու ուղղությամբ: Սակայն դրանք ստանալու աշխատանքը բոլորովին էլ շահավետ չէ, և 80-ականներից այս կողմ ոչ մի նոր նախաձեռնություն չի եղել:
Դեյվիսն ասել է նաև, որ պատրաստվում է այս հարցը բարձրացնել ապրիլին Լոնդոնում տեղի ունենալիք ութ գերտերությունների ներկայացուցիչների` G8 գագաթաժողովի ժամանակ: