|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հանդիպումները այսօր շարունակվում են:
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմակիցների հետ Իջևանում է: Հանրահավաքի ընթացքում ոստիկանությունը մի քանի անգամ բարձրախոսով հավաքվածներին հիշեցրեց, որ հավաքն անօրինական է և խնդրեց մարդկանց ցրվել:
Նրանց մոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանը` պահանջելով ասել, թե ում հրամանն են կատարում: Ոստիկաններն այդպես էլ հստակ պատասխան չտվեցին, և Հովհաննիսյանը ստիպված եղավ զանգահարել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Նրա հետ զրույցում Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք նրա հրամանով են Իջևանում փորձում խոչընդոտել հանրահավաքի անցկացմանը: Կարճ զրույցի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. «Ես պահանջում եմ ենթարկել ինձ վարչական պատասխանատվության, եթե օրենք եմ խախտել»:
Լրագրողների հարցին` ի՞նչ ասաց ոստիկանապետը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Իրեն կհարցնեք»: