կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-28 13:45
Հասարակություն

Մերձընտրական զարգացումներ

Մերձընտրական զարգացումներ

Դերի մեջ

Երբ «Ժառանգության» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը, ունենալով լուրջ հիմքեր, նրան անվանեց «կազյոլ», նա տակը լցոնեց: Ինչ կարող ես անել, ՀՀԿ ֆրակցիայի որոշ պատգամավորներ առանց ընտրախախտումների չեն կարողանում:

 

Էթիկայի կանացին է լավը

Չնայած քաշային տարբեր կատեգորիաներին, «Ժառանգության» Զառան չի ընկրկել ՀՀԿ-ի Շուշոյի առաջ և նրան կոչ է արել կոռեկտ լինել, երբ վերջինս, ցուցամատը քունքին տանելով, փորձել է գնահատական տալ ԱԺ դահլիճում ժառանգադստեր պահվածքին: Կարծում ենք՝ էթիկայի հանձնաժողովը պետք է լսի Շուշան Պետրոսյանին, որովհետև մի գեղեցիկ օր էլ նա կարող է լեզու հանել ԱԺ-ի միակ ընդդիմադիր աղջկա վրա:

 

Ո՞վ իմանա

ՀՀ շատ մարզպետներ և նախարարներ, ըստերևույթին, իրենց գոյությամբ արդեն իսկ ազգային անվտանգության խնդիր են: Երևի դա է պատճառը, որ, դեռ չերդված, Սերժ Սարգսյանը նրանց հրավիրեց Անվտանգության խորհուրդ:

 

Ջահել չեն, է՞,  խակ են

Գալուստ Սահակյանը սուր քննադատության է ենթարկել երիտհանրապետական Աշոտյանին, երբ լրագրողներից իմացել է, որ նա «Ֆեյսբուքում» իշխանության դեմքը փոխվելու մասին անպատասխանատու հայտարարություններ է արել: Էնպես չի, որ մեր դեմքը սև էր ու հիմա սպիտակում է, ասել է Գրիգորիչը, պարզապես նոր ծրագրերի համար համապատասխան դերակատարներ ենք փնտրում: Հարցին՝ Աշոտյանը կլինի՞ այդ դերակատարներից մեկը, ՀՀԿ-ի մշտնջենական մեծություն Գրիգորիչը չի պատասխանել:

 

Էդիկ Անդրեասյան