կարևոր
5428 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-08 10:10
Քաղաքական

Սիսիանում ուշագրավ զարգացումներ կլինեն. ՔՊ-ականները փոխել են միտքը. «Ժողովուրդ»

Սիսիանում ուշագրավ զարգացումներ կլինեն. ՔՊ-ականները փոխել են միտքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 12-ին Սիսիանում տեղի է ունենալու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Հենց այդ նիստի ժամանակ պետք է նորընտիր ավագանին ընտրի համայնքի ղեկավար: Մենք տեղեկացանք, որ այդ օրը համայնքի ղեկավար չի ընտրվի:

Ինչպես հայտնի է, Սիսիանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական 5 ուժ, սակայն նրանցից ոչ ոք 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել, որպեսզի քաղաքի կառավարումը ստանձնի։ Ընդհանուր առմամբ, ավագանին ունենալու է 21 մանդատ, իսկ համայնքի ղեկավար ընտրելու համար պետք է 11 ձայն, ըստ այդմ՝ ՔՊ-ն ունի 8 մանդատ, «Աշխատանք եւ արդարությունը»՝ 5 մանդատ, Արթուր Ղազինյանի կուսակցությունը՝ 2 մանդատ, եւս 2 մանդատ ունի Արման Բաբաջանյանի ուժը։ «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ ունի 4 մանդատ: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ առաջին նիստի ժամանակ ոչ ոք չի ընտրվի համայնքի ղեկավար, եւ ավագանու անդամները կգնան երկրորդ անգամ ընտրության:

Մեր տեղեկություններով՝ նախնական որոշվել է, որ այդ օրը 4 ՔՊ-ական իր ձայնը տալու է «Աշխատանք եւ արդարություն» ուժի թեկնածու Հայկ Առաքելյանին: Բանն այն է, որ այդ ուժը Արթուր Ղազինյանի կուսակցության հետ միասին ունի 7 մանդատ, այսինքն՝ ընդդիմությունը ներկայացված է յոթ մանդատով, եւ եթե ՔՊ-ն 4 ձայն տա Հայկ Առաքելյանին, ապա հենց նա էլ կդառնա համայնքի ղեկավար:

Հավելենք, որ Հայկ Առաքելյանը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ընկերն ու թեկնածուն է, եւ նրան է սատարում նաեւ Արթուր Ղազինյանը։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում