|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել իրականացնել ՀՀ արտաքին գործերի եւ Էկոնոմիկայի նախարարություններում: Ինչ կտան այս ստուգումները՝ ժամանակը ցույց կտա. մենք կհետեւենք զարգացումներին:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անում Պաշտպանության նախարարությունում, Քրեակատարողական ծառայությունում. բոլոր պետական կառույցներին եւ պաշտոնյաներին կցված ավտոմեքենաներն են ստուգվում:
Բանն այն է, որ ՊՎԾ-ն կասկածներ ունի, որ միգուցե պաշտոնյաների մեքենաների կատալիտիկ չեզոքացուցիչները կամ բոլորին հայտնի «катализатор»-ները գողացել են ու վաճառել, գումար աշխատել:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում