|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱԺ-ում հայտարարությունների ժամին ուշագրավ միջադեպ գրանցվեց:
Մինչ ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը ելույթ էր ունենում, բնականաբար, գովելով ընտրություններն ու դրանց արդյունքներն անվիճելի համարելով, Զարուհի Փոստանջյանը, կանգնելով դահլիճի դռների մոտ, հավանաբար չկողմնորոշվելով` դուրս գալ, թե` ոչ, ձեռքերը ծալած, դեմքին` հեգնանք, լսում էր ՕԵԿ-ական պատգամավորին եւ ինչ-որ ռեպլիկներ անում:
ՀՀԿ-ական պատգամավորներ Շուշան Պետրոսյանը եւ Մարգարիտ Եսայանը հորդորեցին Փոստանջյանին գնալ, ինչից վերջինս վիրավորվեց եւ հայտարարեց, որ եթե ցանկանա դուրս գալ՝ դուրս կգա, եւ խորհուրդ տվեց կոռեկտ լինել: