կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-18 09:08
Քաղաքական

Հայաստանը նախագահ է ընտրում

Հայաստանը նախագահ է ընտրում

Անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ 6-րդ անգամ ժողովուրդը նախագահ է ընտրում: Այսօր 08:00-ից մինչեւ 20:00-ն բաց կլինեի 1988 ընտրատեղամաս: Ընտրողների ընդհանուր թիվը, ըստ ներկայացված ցուցակների, 2.505.980 է:

 

Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու` գործող նախագահ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւ էպոսագետ Վարդան Սեդրակյանը: